Վա՛յ այն իշխանությանը, որը կձևավորի լոյալ դատարաններ, խնդիրը անկախ ՍԴ ունենալն է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

«Սահմանադրական դատարանում չկա ներինստիտուցիոնալ երկխոսություն։ Այնինչ, քննարկումը հենց ՍԴ-ում պետք է ծավալվի, քանի որ այս խնդրով, այն իրական շահագրգիռ կողմն է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Վարդանյանը վստահեցնում է, որ իրենց խնդիրը ոչ թե լոյալ, այլ անկախ Սահմանադրական դատարան ունենալն է, իսկ Հրայր Թովմասյանի հրաժարականը երրորդական հարց է։

Ըստ նրա՝ ՍԴ-ում մենք ունենք համակարգ, որն անցումային փուլում է, և այս հարցը պետք է հուզի ՍԴ դատավորներին։

Շարունակությունը՝ տեսանյութում։