Լեոնիդ Բրեժնևի վարորդական վկայականը աճուրդի կհանեն Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Խորհրդային Միության ղեկավարներից Լեոնիդ Բրեժնևի 1976թ. վարորդական վկայականը նոյեմբերի 14-ին աճուրդի կհանեն Մոսկվայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, նշելով, որ վարորդական վկայականի սկզբնական գինը կազմելու է 1.35-1.5 մլն ռուբլի:

«ԱԱԿ 000077 համարի վարորդական վկայականը գտնվում է հրաշալի վիճակում: Բնական է, որ վարորդն իրավունք ուներ այդ վկայականով վարել ցանկացած տրանսպորտային միջոց»,- նշված է աճուրդն իրականացնող մարմնի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Վարորդական վկայականը տրված է 1976թ. դեկտեմբերի 10-ին: Այն Լեոնիդ Բրեժնևի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ նվիրել է Ներքին գործերի նախարար Նիկոլայ Շելկովը: