Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News 

եղանակ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արաևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Սյունիքի և Տավուշի հովիտներում +20․․․+23, Արարատյան դաշտում և Երևանում արդեն նոյեմբերի 8-ին կունենաք +18․․․+20 աստիճան տաքություն»,- նշել է Սուրենյանը։