Forbes-ում Բիլ Գեյթսը զիջել է երկրորդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News 

Գեյթս

Forbes-ի նոր վարկանիշային աղյուսակում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երկրորդ տեղը զիջել Է ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moսt Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին։
  
Առնոն աղյուսակի երկրորդ տեղում է 107 միլիարդ դոլար կարողությամբ: Գեյթսը՝ 106,8 մլրդ դոլարով երրորդ հորիզոնականում է։ Ցուցակը շարունակում է գլխավորել  Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը 112,4 մլրդ դոլար է։