Թրամփն ընտրություններում զիջում Է հինգ հնարավոր մրցակիցների. հարցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով զիջում Է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ 2020 թվականի նոյեմբերին նշանակված նախագահական ընտրություններում:Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ վկայում են հասարակական կարծիքի հարցման հրապարակված արդյունքները, որը Langer Research Associates սոցիալական ծառայությունն անցկացրել Է NBC հեռուստաընկերության և The Washington Post պատվերով։

Ըստ գնահատումների՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու  ամենամեծ շանսեր, ինչպես նախկինում, ունի հինգ քաղաքական գործիչ: Խոսքն Է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենի, Ինդիանայի նահանգի Սաութ-Բենդ քաղաքագլուխ Փիթ Բութեջաջի և Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսի մասին է: Նրանք արդեն մի քանի ամիս նախընտրական արշավի առաջատարներն են դեմոկրատների շրջանում:

Հարցման արդյունքները վկայում են, որ եթե ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կայանային այժմ, Թրամփը տանուլ կտար նշված հինգ քաղաքական գործիչներից յուրաքանչյուրին: Եթե դեմոկրատներից թեկնածու առաջադրվի Բայդենը, նա կստանա ընտրողների ձայների 56, իսկ Թրամփը՝ 39 տոկոսը: Նույն արդյունքները կլինեին նաև այն դեպքում, եթե Թրամփի մրցակիցը դառնար Սանդերսը:
Ուորենը կհաղթի Թրամփին՝ հավաքելով ձայների 54 տոկոսը, հանրապետականի արդյունքը կկազմի 39 տոկոս: Բութեջաջը Թրամփի նկատմամբ հաղթանակ կտաներ ձայների 51 տոկոսով 40 տոկոս հարաբերակցությամբ հօգուտ դեմոկրատի: Հարիսն ընտրություններում կհաղթեր 52 տոկոսով ձայների 41 տոկոս հարաբերակցությամբ:
Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել Է, թե վստահության արժանի չի համարում սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք անցկացվում են մի շարք առաջատար ԶԼՄ-ների պատվերով: Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ իր քաղաքական ընդդիմախոսները հակված են ցանկալի արդյունքները ներկայացնել որպես իրականություն։