«Golden Palace»-ը հնարավորինս շուտ նոր սեփականատեր կունենա․ Նարեկ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Նարեկ Բաբայան

«Golden Palace» հյուրանոցը գնորդներ ունի, պատրաստվում է աճուրդի տարբերակը։  Ազգային ժողովում այս մասին լրագրողներին հայտնել է  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ կառավարության որոշման նախագիծը շուտով կներկայացվի և կընդունվի։

Հստակեցնելով ժամկետները՝ Բաբայանն ասել է, թե ամեն ինչ արվում է, որպեսզի հյուրանոցը հնարավորինս շուտ նոր սեփականատեր գտնի։

«Եթե ոչ այս ամսվա վերջ, ապա դեկտեմբերի սկզբին», - նշել է նա:

Հիշեցնենք, որ համաձայն Կառավարության որոշման ՊԵԿ նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրատվությունը՝ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրատվության կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի Հանրապետությանը: