Խիտ մառախուղի պատճառով Դոնի Ռոստովից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

ինքնաթիռ

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ խիտ մառախուղի պատճառով Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանից 8 ավիաչվերթ է հետաձգվել․ դրանց թվում են Դոնի Ռոստով-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթը։

Օդանավակայանի ներկայացուցիչը հետաձգվել է 4 չվերթ Մոսկվայից, Երևանից և Նիժնեկամսկից, և 4 չվերթ դեպի Մոսկվա, Նիժնի Նովգորոդ և Երևան:

Դոնի Ռոստովի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վարչությունը կանխավ զգուշացրել էր, որ նոյեմբերի 6-ի առավոտյան կպահպանվի խիտ մառախուղը, ապա նաւ կոչ է արել զգույշ լինել: