Սրբապղծություն՝ Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

բակո

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր տարակուսած հայտնում են, որ, այցելելով Կոտայքի մարզի Գետարգել եկեղեցի, եկեղեցու հարակից տարածքում՝ ձորակի մեջ, հայտնաբերել են ժամանակին եկեղեցում եղած սրբապատկերները, Աստվածաշունչ գրքեր, Հիսուսի նկարով խաչեր և այլ սրբություն համարվող պարագաներ՝ անմխիթար վիճակում դրսում թափված:

Ահազանգող քաղաքացիներն ասում էին, որ իրենք գրեթե ամեն շաբաթ այցելում են նշված եկեղեցիներ, որտեղ մոմավառությամբ են զբաղվում, և միշտ այդ պարագաները տեսել են եկեղեցու ներսում:

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ովքեր փորձում են պարզել հանգամանքները: