Տաջիկստանում սահմանապահների վրա հարձակված անձինք «ԻՊ»-ի զինյալներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

քայլ

Տաջիկստանում սահմանապահների վրա հարձակված անձինք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են եղել, որոնք ներթափանցել են Աֆղանստանի կողմից, հայտնել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից: «Հարձակվողները սահմանն անցել են Աֆղանստանի կողմից՝ հատուկ հանձնարարությամբ: Բոլորն էլ ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներ են»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմանին սահմանապահ ուղեկալի վրա հարձակման հետևանքով մեկ զինծառայող և Տաջիկստանի ոստիկանության մեկ աշխատակից է զոհվել, տաջիկ ուժայիններն էլ զինված խմբի 15 անդամի են ոչնչացրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։