Վթարի ենթարկված մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

թմրանյութ

Նոյեմբերի 4-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Թևոսյան փողոցում մոտենալով էլեկտրասյանը բախված «Նիսան» մեքենային, սրահում նկատել են կանաչ գույնի երեք կաթոցիչ և պոլիէթիլենային մեկ փաթեթ: Մեքենայի 26-ամյա վարորդը ներկայացրել է շագանակագույն զանգված և հայտնել, որ այն սփայս տեսակի թմրանյութ է՝ իր օգտագործման համար:
Վարորդը 27-ամյա ծանոթի հետ բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news