ՌԴ պատվիրակությունը կայցելի ռազմակայան՝ քննարկելու հայկական կողմին հուզող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

102

Չեմ կարող ասել, թե արդյոք ռուսական ռազմակայանը Գյումրիում լիովին կհամալրվի պայմանագրային զինծառայողներով։ Այդ մասին Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական 32-րդ նիստի ավարտից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը։

Լրագրողները հետաքրքրվել են՝ կկատարի՞ ռուսական կողմն իր խոստումը, ըստ որի՝ ռազմակայանում կծառայեն միայն պայմանագրայինները։ Վորոբյովը տեղեկացրել է, որ այսօր նախատեսում է այցելել ռազմակայան, որտեղ գուցե քննարկվի նաև այդ հարցը։