54-ամյա տղամարդը կեղծ ռուբլիով ծաղիկներ է գնել․նախապատրաստվում են նյութեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Խարդախություն

Նոյեմբերի 5-ին, ժամը 16.10-ին, անհատ ձեռնարկատեր մի կնոջից ահազանգ է ստացվել, որ իրեն կեղծ 2000 ռուբլի են վճարել, որի դիմաց տվել է մեկ ծաղկեփունջ և 10 հազար դրամ մանր:
Մեկնել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը:
Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուշանվեր ռուբլիով վճարել է Կապան քաղաքի բնակիչ 54-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքի արդյունքում կեսգիշերին ներկայացել է Աշտարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կինը հրաժարվել է հաղորդում տալուց:
Նախապատրաստվում են նյութեր: