Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման համաձայնագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինի հետ, որի հետ ստորագրել է Sida-ի կողմից ներկայացված Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը: