«Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն որոշել է դադարեցնել իր գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1

«Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն որոշել է դադարեցնել իր գործունեությունը։

««Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում՝ գործունեությունը դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»,-ասված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրությունում։