Ստորագրահավաք․ադրբեջանցի, թուրք իրավաբանները Թրամփից պահանջել են չճանաչել ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Թուրքիա

«Regionmonitor.com»-ը գրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի իրավաբաններ ու փաստաբաններից բաղկացած խումբը Change.org կայքում ստորագրահավաք է սկսել Կոնգրեսի որոշման դեմ։ 

Նրանք դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Կոնգրեսին՝ նշելով․ «Թուրքիայի և Ադրբեջանի իրավաբաններն ու փաստաբաններն իրենց մտահոգությունն ու ցավն են հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման, ինչպես նաև Պետդեպարտամենտի կողմից Արցախի ներկայացուցիչներին մուտքի արտոնագիր տրամադրելու կապակցությամբ»։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունվել էր հայերի  ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ էր քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չէր քվեարկել։