Օբամեյանգը «Ռեալ»-ի գլխավոր նպատակն է ամառային տրանսֆերում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News 

Օբամեյանգ

«Ռեալ»-ն ուզում է գնել Արսենալի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին։ 30-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի առաջնահերթ նպատականերից է։

Ֆուտբոլիստն Անգլիայում երկու մրցաշրջանի ընթացքում լավ արդյունքներ է գրանցել։ Նախորդ խաղաշրջանին հարձակվողը Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկը» կիսեց «Լիվերպուլի» խաղացողներ Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի հետ։

 Նշենք, որ «Արսենալը» պատրաստ է խաղացողի համար առաջարկների, եթե ակումբներն առաջարակներն սկսեն 80 մլն եվրոյից։ «Ռեալ»-ը պատրաստ է  այդ գինն առաջարկել։

Օբամեյանգը «Արսենալում» հանդես է գալիս 2018 թ․, նա 77 խաղում խփել է 49 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում։