ՊԲ հրամանատարն աշխատանքային հերթական այցն է իրականացրել զորամասեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Նոյեմբերի 6-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը աշխատանքային հերթական այցն է իրականացրել հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթական զորամասեր, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։ 

Բանակի հրամանատարը հանդիպումներ է ունեցել հրամկազմի հետ, վերջիններիս հետ քննարկել ծառայողական տարբեր խնդիրներ, հետևել մի շարք զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:

Այնուհետև ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը շրջել է զորային ու կենցաղային նշանակության տարբեր շինհրապարակներում, ոլորտի պատասխանատուներին ցուցումներ ու հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների վերաբերյալ:

Նշենք, որ իրականացվող աշխատանքների ավարտից հետո, զորամասերում էական առաջընթաց կապահովվի զորքերի կենսագործունեության ամենատարբեր ուղղություններում: