ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Աբրահամ Խաշմանյանի հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՖՖ-ի նախագահը վերջին պահին ետ է կանգնել Ալեքսանդր Գրիգորյանին Հայաստանի հավաքականի գլխավոր նշանակելու մտքից: Նշել էինք նաև, որ ՀՖՖ-ում Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ՀՖՖ-ն դիտարկում է նաև Աբրահամ Խաշմանյանի թեկնածությունը և հավանական է, որ հենց նա նշանակվի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: