Արոնյանը սևերով հաղթեց Կարուանային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Արոնյան

Ռումինիայում մեկնարկած Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթանակ տարավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:

Լևոն Արոնյանն սպիտակներով կմրցի Սերգեյ Կարյակինի, սևերով` Լի Քուանգ Լիեմի հետ:

Տուրի մյուս պարտիաներում Անիշ Գիրին հաղթեց Ուեսլի Սոյին, իսկ Վիշվանաթան Անանդը՝ Վլադիսլավ Արտեմևվին: Ոչ-ոքի գրանցեցին Կարյակին-Կորոբով, Լի Քուանգ Լիեմ-Մամեդյարով պարտիաները։