Twitter-ի գործադիր տնօրենը ծաղրել է Facebook-ի նոր լոգոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին ծաղրել է Facebook-ի նոր լոգոն։ Այս մասին ասվում է Twitter-ի նրա էջում:

Նորարարության համաձայն՝ այժմ Facebook ընկերության լոգոն ինքնին ամբողջությամբ գրված է մեծատառերով, հավելվածը՝ փոքրատառով:

Բացի այդ, ընկերության մեկնարկային այլ մշակումների էջերում հայտնվում է From FACEBOOK գրությունը:

«Twitter from TWITTER», - գրել է Դորսին: