Մեր եկեղեցու պատմությունը Հայաստանից էլ մեծ է, ոչ թե կրճատել, այլ ընդլայնել է պետք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

«Իմ խորին համոզմամբ Հայոց եկեղեցու պատմություն առարկան պետք է լինի կրոնագիտության մեջ, որովհետև մենք քրիստոնյա ենք, և այս տեսակետից մենք կարող ենք ասել, որ մենք հայեր ենք, հայկական եկեղեցին ունի իր ինքնությունը, իր ընթացքը, իր պատկերացումներն ու հարաբերությունները, և միջազգային առումով այն շատ ավելի մեծ է, քան Հայաստանը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է կրոնագետ Վարդան Խաչատրյանը` հավելելով, որ մեր եկեղեցու պատմությունը սփռված է աշխարհով մեկ, և այս առարկայի այսպիսի նեղացումը կհանգեցնի դրա բազմաթիվ բաղադրիչների ոչնչացմանը:

Բանախոսի պնդմամբ այս առումով ոչ թե կրճատելու, այլ ճիշտ հակառակը` շատ բան կա անելու, որպեսզի դրա դերն ու նշանակությունը բարձրացվի  և համապատասխանի 21-րդ դարի  սփյուռքի պահպանման կուրսին: Կրոնագետն անդրադարձել է նաև աղմկահարույց ներկայացմանը, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի  մի շարք ուշագրավ շեշտադրումների ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: