Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանի ձերբակալությունից ժողովուրդը կերջանկանա՞, թե՞ ոչ. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարություններին վատ եմ վերաբերվում»,- այդ մասին 24News-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը։ 

Նա վստահ է, որ Մանուկյանի՝ իշխանությանն ուղղված քննադատությունն անհիմն է։ 
Խոսելով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մասին, որտեղ նա նշել էր, որ «եթե իր ձերբակալությամբ ժողովուրդը կերջանկանա, ապա թող ձերբակալեն»,  Թևոսյանն ասել է. «Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանի ձերբակալությունից ժողովուրդը կերջանկանա՞, թե՞ ոչ»։ 

«Իմ քայլի» պատգամավորը խոսել է նաև վերջին քրեական գործերի և այլ հարցերի շուրջ։ 

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։