Քոչարյանը մնացել է նարկոդիսպանսերների հույսին. ինչու են նրանց հավաքագրում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի վարձու աշխատակիցները Երևանում և մարզերում հավաքագրում են նարկոդիսպանսերներում գրանցված անձանց: Քոչարյանականները այդ կոնտինգենտին վերցնում են իրենց հովանու ներքո՝ հասկանալով, որ նրանք իշխանության և հասարակության թիրախում են, ուստի հեշտ է նրանց օգտագործել սեփական քաղաքական նպատակների իրագործման համար:

Այս անձանց հավաքագրումը հակաիշխանական հովանու տակ կհեշտանա քրեական ենթամշակույթ կրողների մասին սպասվող օրենքի ընդունմամբ, քանի որ այդ ենթամշակույթի կրողների ճնշող մեծամասնությունը նարկոդիսպանսերների հաճախորդներ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: