Բյուջեն Թուրքիայի իշխանությունների ու նրա կողմնակիցների համար է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News 

Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է 2020 թվականի բյուջեն։ 

«2020 թվականի բյուջեի քննարկումը փակ է եղել աշխատավորների, պաշտոնյաների, ֆերմերների, թոշակառուների, կանանց և բնապահպանական կազմակերպությունների համար: Բյուջեի քննարկումը փակ է եղել ամբողջ հասարակության համար։ Այն իշխանությունների ու նրա կողմնակիցների համար է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փայլանը: