ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է 2020 թվականի բյուջեն։
«2020 թվականի բյուջեի քննարկումը փակ է եղել աշխատավորների, պաշտոնյաների, ֆերմերների, թոշակառուների, կանանց և բնապահպանական կազմակերպությունների համար: Բյուջեի քննարկումը փակ է եղել ամբողջ հասարակության համար։ Այն իշխանությունների ու նրա կողմնակիցների համար է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Փայլանը: