Կարենիս գյուղում Mercedes-ը բախվել է 06-ին. 2 վիրավորներից մեկը 12-ամյա տղա է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

վթար

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Վարազդատ Խուկասյանը իր վարած Mercedes մակնիշի 34 NC 040 համարանիշի ավտոմեքենայով Կարենիս գյուղի ավտոճանապարհին բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Մելիք Գևորգյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VP 571 համարանիշի ավտոմեքենային: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Մ. Գևորգյանը, նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ,12-ամյա Ա. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: