Տաք օդի ներհոսքը շարունակվում է․ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

եղանակ

Օդի ջերմաստիճանն այսօր 10։00-ին երեկվա նույն ժամի համեմատ բարձր է 3-4 աստիճանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Իրանի տարածքից տաք օդի ներհոսքը մեր երկրում շարունակվում է։ Այսօր 10։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ հանարպետության ողջ տարածքում եղանակը տաքացել է 3-4 աստիճանով»,- գրել է Սուրենյանը։