Կառավարությունը հավանություն տվեց դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News 

ԿԱռավարություն

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը:

Դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՝

Մ-2 (Երևան-Մեղրի), Մ-4 (Երևան-Իջևան), Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման),

Մ-12 (Գորիս-Արցախ), Մ-17 (Կապան-Ծավ-Մ2), Հ-8 (Երևան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը.

Հայաստանի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացմանը՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման և ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով.
Վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողությանը.

Ճանապարհային անվտանգության իրազեկմանը և ուսուցմանը.

Ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստմանը.

Ճանապարհների նախագման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայմանը՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական Միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news