Սպասուհու, հոգեբույժի, բուժքրոջ, դաստիարակի աշխատավարձը հունվարի 1-ից կավելանա 30 %-ով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

փող

Կառավարությունը՝ նոյեմբերի 7-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել, համաձայն որի՝ բացառապես մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների՝ սոցիալական աշխատողի, սոցիալական մանկավարժի, դաստիարակի, մեթոդիստ համակարգողի, էրգոթերապիստի, խմբավարի (ըստ ուղղությունների), հատուկ մանկավարժի (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ), հոգեբանի (այդ թվում՝ հատուկ հոգեբան, վարքային թերապիստ), սպասուհու, դայակի, հոգեբույժի, բուժքույրի, ադապտիվ ֆիզկուլտուրայի և աշխատանքային թերապիայի մասնագետների նվազագույն աշխատավարձը  2020 թվականի հունվարի 1-ից կավելանա 30 %-ով: