Կառավարությունը հաստատեց ձմեռային զորակոչի ժամկետները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակություն

Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 14-ից 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նոյեմբերի 7-ի նիստում:

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ նախագծով նախատեսվում է 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծառա­յու­թյուն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Միաժամանակ, ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի  հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով: Վերջինիս կազմի հետ կապված որոշակի առարկություններ է ներկայացրել Առողջապահության նախարարությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց երկու գերատեսչություններին քննարկել հարցը և գտնել համատեղ լուծում:    

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news