Կառավարության նիստում ԱՆ փոխնախարարն անակնկալի է բերել Գաբրիել Բալայանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Կոլաժ

Կառավարության հերթական նիստում առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկել է նիստի օրակարգից հանել պաշտպանության նախարարության ներկայացրած ձմեռային զորակոչ ու զորացրում հայտարարելու նախագիծը։

Ավանեսյանն ասել է, որ նախագծի մեջ խնդիրներ են տեսնում, լուրջ մտահգություններ կան և խնդրել է հարցն օրակարգից հանել։

Արձագանքելով առողջապահության փոխնախարարին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ասել է․

«Ճիշտն ասած` անակնկալի եկա, որովհետև երեկ եմ խոսել առողջապահության նախարարի տեղակալ պարոն Հակոբյանի հետ (խմբ․ Լևոն Հակոբյան)», - ասել Բալայանը:

Առողջապահության փոխնախարարը պատասխանել է, որ ԱՆ տեղակալը փորձել է պարզել փոփոխություններ առկա են, թե ոչ, պատասխան է ստացել, որ չկան, սակայն պարզվել է, որ կա։  

«Խնդրում ենք լրացուցիչ քննարկման ներկայացնել», - ընդգծել է Ավանեսյանը:

Բալայանը շեշտել է` հարցն ունի հրատապության խնդիր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է զեկուցելու ընթացքում քննարկումները շարունակել:

Տեսանյութեր

Live

Լրահոս