Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվի։ Դատարանը մերժեց պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ 

Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել դատական նիստին։ Նրան ընդունել են ծափողջույններով։

Նախքան դատական նիստի մեկնարկը Վարդգես Գասպարին դատարանի դահլիճում պառկեց գետնին։ Նրան հեռացրին դատարանի դահլիճից դատական կատարածուները։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում, նա հայտարարում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Տեսանյութն առավել մանրամասն կարող եք դիտել այստեղ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news