Թրամփն ու Էրդողանը հաստատել են՝ նոյեմբերի 13-ին կհանդիպեն Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Թրամփ Էրդողան

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ուՌեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հաստատել են նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը։  Գրել է РИА Новости-ն։

Նախորդ օրն Էրդողանը հայտնել էր, որ դեռ չի որոշվել նոյեմբերի 13-ին կկայանա իր այցն ԱՄՆ։ Նա նշել էր՝ որոշում կկայացնի Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։