ԿԳՄՍ նախարարը հրաժարական կտա, երբ կկարծի, որ իր լիազորությունները բավարար չի կատարում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Արայիկ

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրաառնալով իր հրաժարականի պահանջին, ասել է, որ կլինեն խմբեր, որ կարող են նաև նման պահանջներ դնել, դա նորմալ գործընթաց է։

«Պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, նրանց պահանջները լսել, բացատրել, բայց ես ինչքան երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու և դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում», - ասել է Հարությունյանը՝ նշելով, որ պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծի, թե իր լիազորությունները բավարար չի կատարում։

Հարցին՝ դա ե՞րբ կլինի, նախարարը պատասխանել է. «Չեմ կարող ասել, տարբեր իրադարձություններ, սա այդ իրավիճակը չէ»։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս