Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու ՊՆ ավտոբուսը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00--ի սահմաններում Արմավիր քաղաքի Չարենցի և Լերմոնտով փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 35 PM 562 համարանիշի և ПАЗ մակնիշի ՊՆ 2386 Տ համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ПАЗ մակնիշի մարդատար ավտոբուսը պատկանում է ՀՀ ՊՆ նախարարությանը և հաշվառված է նախարարության հաշվեկշռում: