Սերժ Թանկյանը հայերի ցեղասպանության մասին հոդված է հրապարակել հանրահայտ «New Europe»-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

 

Սերժ
«New Europe» կայքում «System of a Down»-ի վոկալիստ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը հոդված է հրապարակվել՝ նշելով, որ Անկարան երկար տարիներ շարունակ հնարավոր ամեն ինչ արել է սահմանափակելու համար ամբողջ աշխարհում ցեղասպանության ճանաչման արշավների հաջողությունը առաջին հերթին մտրակի և բլիթի մեթոդների օգտագործմամբ:  

«Հայոց ցեղասպանությունը, տերմին, որն օգտագործվում է 2015 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների զանգվածային սպանությունները նկարագրելու համար, Թուրքիան տասնամյակներ շարունակ որպես քաղաքական կապիտալ է օգտագործել ամբողջ աշխարհում ժողովրդավարության դեմ»,- նշել է է Թանկյանը, ապա հավելել, որ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժումն ուղղված է քրդերի, հայերի և այս տարածաշրջանի այլ համայնքների դեմ, ու բացահայտ ցույց է տվել անպատիժ մնացած մարդասպանի իրական դեմքը:

«Ամբողջ աշխարհի հայությունը բարոյալքվեց՝ դառնալով Սիրիայում Թուրքիայի կողմից քրդական գյուղերի եւ խաղաղ բնակիչների ռմբակոծությունների վկան: Սա նման էր հարյուրամյա վաղեմության Ցեղասպանության պատճառով հետտրավմատիկ խանգարման հետեւանքով ապրումներին: Քրդերի եւ ամերիկացիների միությունը մեկ ժամում փլուզվեց Էրդողանին հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո»,- գրել է երգիչը։

Սերժ Թանկյանը նաև նշում է, որ իր ընկերների մեծ մասը ցնցված է այն բանից, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում ցեղասպանությունը:

«Անկախ Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական խնդիրներից՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն արգելափակել է հայերի ցեղասպանությունը ճանաչելու բոլոր ջանքերը Իսրայելի և Թուրքիայի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակման պատճառով»,- հայտարարել է նա՝ նկատելով, որ մինչդեռ Իսրայելը պետք է լիներ առաջին պետությունը, որ ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձև կընդուներ:

«Հայոց ցեղասպանությունը պետք է բոլորի համար պատմական կարևոր դաս լինի: Մարդկության դեմ անպատիժ հանցանքները, որոնք միջազգային հանրությունն անտեսում է տնտեսական կամ քաղաքական շահի համար, վերջին հաշվով գլոբալ աղետների կհանգեցնեն»,- ասել է Թանկյանը: