Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովից սելֆի՝ Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված է նոյեմբերի 6-7-ը Բաթումիում անցկացվող Վրաստանի պաշտպանության և անվտանգության 13-րդ համաժողովի շրջանակում արված սելֆին:

Սելֆիում ձախից աջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է, այնուհետև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևին կողմ քվեարկած ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Քինզինգերը և Ալեքս Մունը, Աջարիայի կառավարության ղեկավար Մամուկա Ռիժվաձեն: