Քարդաշյան քույրերը պատմել են իրենց երեխաներին մկրտելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News 

Կոլաժ

Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյան քույրերը The Real թոք-շոուում անդրադարձել են երեխաների դաստիարակության թեմային և Հայաստան այցին։

Հայաստան ճամփորդությանը Քիմի հետ էին նրա չորս երեխաները՝ հինգ ամսական Պսալմը, մեկուկես տարեկան Չիկագոն, երեքամյա Սեյնթն ու վեցամյա Նորթը։ Քորթնին Հայաստանում էր  երեք երեխաների՝ իննամյա Մեյսոնի, յոթամյա Պենելոպայի և չորսամյա Ռեյնի հետ։

«Մենք այնտեղ կարճ ժամանակով չենք եղել, բաց դա հիասքանչ էր»,- եթերում ասել է Քորթնին։

«Մեր երեխաներին մկտրել ենք աշխարհի ամենահին տաճարներից մեկում։ Ինչի պատտճառով ծիսակատարություն առավել առանձնահատուկ էր»,- նշել է Քարդաշյանը։

 «Հայերն առաջինն էին, որ քրիստոնեությունն ընդունեցին։ Մեզ համար, իսկապես կարևոր էր մկրտությունն անել Հայաստանում»,- հավելել է Քիմը։

Քարդաշյանների կրտսեր դուստրը՝ Քլոեն նշել է, որ իր երեխան դեռ շատ փոքր է թռիչքի համար, ինչի պատճառով Հայաստան չի եկել։

«Բայց ես հաստատ ցանկանում եմ մկրտել նրան, պարզապես չգիտեմ՝ երբ։ Ես ցանկանում եմ, որ դա լինի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում»,- հավելել է Քլոեն։

Տեսանյութեր

Live

Լրահոս