Անժամկետ նստացույց․ ցուցարարները որոշել են «կաթվածահար» անել ԿԳՄՍ նախարարության աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

ցույց

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն ու նրանց միացած ուսանողները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայ անելուց հետո շարժվել են դեպի ԿԳՄՍ նախարարություն։

«Քանի որ այս ընթացքում կառավարությունից ոչ ոք չիջավ և մեր պահանջը չլսեց, երթով շարժվելու ենք դեպի՝ դեռևս Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարություն և նստացույց ենք անելու այնտեղ։ Մենք կաթվածահար ենք անելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատանքը, քանի որ գտնում ենք, որ ավելի լավ է նախարարությունը չաշխատի, քան շարունակի աշխատել Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ»,-նշել էՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Արգիշտի Գևորգյանը։

ՀՅԴ երիտասարդները, ԵՊՀ հայ բանասիրության, աստվածաբանության, պատմության ֆակուլտետների ուսանողները նախարարության դիմաց անժամկետ նստացույց են սկսել։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news