Ադրբեջանը Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

դրոշ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: Գրել է Aliq.ge-ն։ 

Պատճառը Արցախի Հանրապետության ներկայացուցիչների այցն է Մոսկվա և ռուս փորձագետների ու ակադեմիական կենտրոնների աշխատակիցների հետ հանդիպումը:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, թե «Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ լավ հայտնի է բոլորին և մնում է անփոփոխ»: