ԻՊ զինյալները պատրաստվում են ընդլայնվել ԱՊՀ տարածքում. Բորտնիկով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

ԻՊ

ԱՊՀ հատուկ ծառայություններն Աֆղանստանում նկատել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանումների ակտիվացում, ովքեր ծրագրել են ԱՊՀ տարածքում իրենց գործողություններն ընդլայնել: Գրել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովին։

«Մենք արձանագրում ենք ԻՊ ստորաբաժանումների ակտիվացում Աֆղանստանում, որոնք ներառված են այսպես կոչված «Վիլայաթ Հորասան» անվամբ խմբավորման մեջ: Նրանց հետ  կապ ունեն «Ջամաաթ Անսարուլլահ» և «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» խմբավորումները: Նրանց նպատակն է հարթակ ստեղծել ԱՊՀ տարածքում գործունեությունն ընդլայնելու համար»,- ասել է Բորտնիկովն:

Ըստ Բորտնիկովի՝ ահաբեկիչների գործունեության ընդլայնումը կլինի միջինասիական հանրապետությունների քաղաքացի հանդիսացող զինյալների միջոցով: