Քարակերտ գյուղի ՋՕԸ-ում կրակոց է հնչել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

կրակոց

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է, հնչել է կրակոց: Այս մասին այսօր՝ ժամը 12։00-ի սահմանում, տեղեկություն է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժնում։ Այդ մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։  

Նշենք, որ ավելի վաղ, ըստ «168.am»-ի տեղեկության, գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Վիճաբանություն է սկսվել, որին հաջորդել է կրակոցը: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ և դիմել փախուստի։