ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը կանչվել է քննչական մարմին․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Արծվիկ

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին քննչական մարմնում է։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ հավելելով, որ ՀՔԾ-ից խոստացել են ճշտել տեղեկությունը։

Աղբյուրը նաև ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սպառնացել էր, թե նախօերին ՀՅԴ-ականների կողմից ԿԳՄՍ նախարարության շենք բերված արկղը պատրաստվում է լցնել «տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկել իրենց» ։

ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ նախ կառավարության ապա ԿԳՄՍ նախարարության շենքի առջև բողոքի ակցիաներ են սկսվել, ապա անժամկետ նստացույց է հայտարարվել՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։

«Առիթ ունեցել եմ երեկ արձագանքելու։ Նախ ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորվում է դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր և հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են դաշնակցությունը»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը։