«Ռեալի» 18-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել ՉԼ-ում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Ռոդրիգո

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 6-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել  թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ:

«Արքայական» ակումբի երիտասարդ հարձակվող Ռոդրիգո Գոեսը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է գրանցել՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ ամենաարագ դուբլի հեղինակ: Նա կրկնակի գոլի հեղինակ է դարձել 6 րոպե 4 վայրկյանում: Ռոդրիգոն մրցաշարում գոլ խփած ամենաերիտասարդ բրազիլացին է՝ 18 տարեկան: