Թորոսյանի հայտարարությունը որակում ենք քաղաքական ազդեցության փորձ. Red Eagles ֆան ակումբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Red Eagles

Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը հայտարարություն է տարածել․

«Հարգելի ֆուտբոլասերներ` հետևելով հայկական ֆուտբոլում տեղի ունեցող գործընթացներին, արատավոր դրսևորումներին և բացասական զարգացումներին, մինչ այժմ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունների մասին։ Ցավոք, ոչ միայն իրավիճակը չշտկվեց, այլև ստանում է էլ ավելի բացասական երագներ, քանի որ փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը։ Մասնավորապես, ՀՖՖ գործկոմի անդամ, քաղաքական պաշտոն զբաղեցնող, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկ արված հայտարարությունը, որը որակում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ։ Պետք է ընդգծել, որ անկախ Red Eagles ֆան շարժման և ՀՖՖ-ի միջև առկա տարաձայնություններից և խնդիրներից, անթույլատրելի ենք համարում ֆուտբոլի քաղաքականցման ցանկացած փորձ, կոչ անելով տուրք չտալ «գայթակղություններին», պահպանել կոռեկտություն և չեզոքություն, ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ, միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆուտբոլի քաղաքականացման շարունակման դեպքում, երկրպագուներս ստիպված ենք լինելու անձամբ զբաղվել ֆուտբոլի ապաքաղաքականացմամբ»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։Պայմանագիրը կնքվել է մեկ տարով և նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: