ԿԳՄՍՆ-ի մոտ անժամկետ նստացույց հայտարարած ուսանողները քնապարկեր են բերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Կառավարության դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջող ցուցարարները, որոնց կազմում են նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն ու ԵՊՀ մի քանի ֆակուլտետի ուսանողներ, ԿԳՄՍՆ շենքի դիմաց անժամկետ նստացույց են հայտարարել: Ցուցարարները որոշել են գիշերել նախարարության տարածքում, որի նպատակով նաև քնապարկեր են բերել:

Ավելի վաղ՝ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, ասել էր, որ դա նորմալ գործընթաց է, և որ պատրաստ է հրաժարական տալ միայն թե այն ժամանակ, երբ կկարծի՝ իր լիազորությունները բավարար չի կատարում։

Նախարարը նաև նշել է, որ պատրաստ է բողոք ունեցող խմբերին ընդունել, լսել նրանց պահանջները և քննարկել առկա խնդիրները:

Լուսանկարը՝ factor.am-ի։