Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով. Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Արծվիկ

Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում այս պահին վկայի կարգավիճակով հարցաքննվում է Արծվիկ Մինասյանը։ Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը: 

«Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է խոսնակը։ 

Հիշեցնենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը կանչվել է քննչական մարմին։