2 անգամ զանգել եմ վարչապետին, հետ չզանգեց, այդպես ո՛չ Սարգսյանի, ո՛չ Քոչարյանի հետ էր եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Հանրային խորհրդի նիստին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է, որ մեծ հարձակումներ են սկսվել Հանրային խորհրդի դեմ։  Նա նշել է, որ առաջին հերթին ուղղված են իր դեմ որպես ՀԽ նախագահի։

Մանուկյանն ասել է, որ համաձայնել է լինել ՀԽ նախագահ՝ մտածելով, որ երկրի զարգացման նոր փուլ է սկսվել, սակայն որոշ ժամանակ անց հիասթափվել է։

«Ինձ համար վեթինգի մասին քննարկումներն ընդունելի չէին, անցումային արդարդատություն, «Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքականացնելը, դատավորների վրա հարձակումները: Եվ ես անհանգստացած, հունիսին որոշեցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել, իմ կասկածներն ու խորհուրդներն իրեն հաղորդել: Հուլիսին  երկու անգամ իրեն զանգեցի ինքը հետ չզանգեց, ու դա աննախադեպ էր: Ես զգացի, որ էդ մարդը չի ուզում խոսել»,-նշել է Մանուկյանը: