ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի ամփոփմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի ամփոփման և 2020թ.-ին կայանալիք խաղերի պլանավորման ու նախապատրաստման համաժողովին, մրցաշարի միջազգային կազմակերպչական կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև  մրցաշարի անցկացման կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների քննարկմանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է գտնվում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news