Ոստիկանության պարզաբանումը՝ Քարակերտում հնչած կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

օդ

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։ Ճշտվել է միջադեպի ՝ Բաղրամյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Չնայած կատարվածը արձագանք գտավ ԶԼՄ-ներում, սակայն տեղեկացնենք, որ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: